Քաղաքականություն
Արցախի նախագահը կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր՝ 11.00-ին, կհյուրընկալվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Նշվում է, որ Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով, չնայած որ հանձնաժողովն ունի նախադեպ, և Նիկոլ Փաշինյանին լսում էր բաց ռեժիմով՝ ուղիղ եթեր հեռարձակելով նիստը: Սակայն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ այն, ինչ կարելի Զևսին, չի կարելի եզին։
«Մենք հանձնաժողովից հետաքրքրվեցինք` Սամվել Շահրամանյա՞նն է նախապատվություն տվել փակ ֆորմատին: Հանձնաժողովից բացասական պատասխան տվեցին՝ ասելով, որ ֆորմատի հարց նույնիսկ չի էլ քննարկվել»,– գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ որ կուսակցությունները ընդհանրապես մանդատ չունեն
5.0