Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունը, հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության ուղղությունները: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորները, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով։ Մենք կշարունակենք խոսել նրանց հետ»,-ասել Է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պեսկովը նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում հավանաբար կքննարկեն «հայկական գործոնը և կմտածեն, թե ինչպես հետագայում վարվել դրա հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն՝ ինչպես վարվել հայկական գործոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝...
Փաշինյանը՝ ՌԴ-ից գնված սպառազինությունը չստանալու մասին
Այսօր քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ընթացքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը...