ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն է եղել ԱՄՆ – Կանադա սահմանին. ինչ է հայտնի
Նիագարա ջրվեժով անցնող կամուրջը, որը գտնվում է ԱՄՆ-Կանադա սահմանին, փակվել է տեղի անցակետում մեքենայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, հայտնում է ABC News-ը:
«Նիագարայի ջրվեժի «Ծիածան» կամուրջը երկու ուղղություններով փակ է ԱՄՆ մեկնող մեքենայի հետ կապված միջադեպի պատճառով», - նշում է լրատվամիջոցը:
Իշխանությունները հետաքննում են միջադեպը: Ականատեսները տեսանյութ են հրապարակում սահմանային անցակետի տարածքից: Կադրերում երևում է ծուխ:
«Տեղի է ունեցել ինչ-որ պայթյուն, դեպքի վայրում են զգալի թվով իրավապահներ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև Նիագարայի ջրվեժի կամրջի վրա մեքենայի պայթյունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհեր և վիրավոր. ԱՄՆ–Կանադա սահմանին տեղի ունեցած պայթյունը՝ ահաբեկչության փորձ. ՀԴԲ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը դիտարկում է որպես ահաբեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուններ և հրդեհ՝ ՌԴ զորամասերից մեկում
Հրդեհ է բռնկվել ՌԴ ՊՆ–ին պատկանող օբյեկտում: Ինչպես նշում են թելեգրամյան ալիքները՝ հրդեհը բռնկվել է Վոլգոգրադի շրջանի Կո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է ԱՄՆ–Կանադա սահմանին ավտոմեքենայի պայթյունի պահը
Համացանցում հրապարակվել է ԱՄՆ–Կանադա սահմանին ավտոմեքենայի պայթյունի պահը: Ինչպես հայտնել էինք՝ ԱՄՆ Հետաքննությունների դ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ձյան հետևանքով ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։22-ից ահազանգեր են ստացվել ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գ...