ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ նայելու՝ որ խմբակցությունից է». Ավինյանը զգուշացնում է
Բռնությունն իր բոլոր դրսեւորումներով մեզ համար մերժել է եւ անընդունելի:
Այս մասին այսօր նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան
Ավինյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին:
Նա, մասնավորապես, ասաց. «Ավագանու նիստերի դահլիճում, եւ դահլիճից
դուրս, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի դա խոսքով, ուղղակի անընդունելի է եւ համապատասխան
միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որեւէ իր դրսեւորմամբ այս դահլիճում
տեղ չունենա:
Ըստ մեր կանոնակարգի, մեր քննարկվող հարցերը, տրվող հարցերը, հնչող
ելույթները պետք է վերաբերեն այն հարցերին, որոնք կան օրակարգում: Մենք ունենք ավելի
ազատ ֆորմատի հարցուպատասխանի ժամանակ եւ ունենք ավելի ազատ ելույթների հնարավորություն
այլ ֆորմատի ժամանակ: Ես կխնդրեմ բոլորին այս կանոնները պահպանել:
Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տեսակ իրադարձությունները կանխելու
համար ես անձամբ չեմ նայելու՝ մեր խմբակցության ավագանու անդամն է, թե ընդդիմադիր
խմբակցության, բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու: Իմ լիազորությունների շրջանակում
ուզում եմ երեք զգուշացում տալ. տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Հայրապետյանին եւ տիկին
Անի Խաչատրյանին:
Խնդրում եմ գնահատել այն հետեւանքները, որ խոսքը կարող է ունենալ,
որովհետեւ եթե խոսքը պարունակում է բռնություն, այն ինչ-որ փուլում վերածվում է ֆիզիկական
բռնության:
Ուզում եմ նաեւ հատուկ զգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին,
բոլորին, որոնք երեկ մասնակցել են այդ հրմշտոցներին: Իրենց նույնպես հետագա որեւէ նմանատիպ
արարք չի ներվելու: Չեմ առանձնացնում ոչ մեկին, չնայած վստահաբար, մեկը մի քիչ ավել,
մեկը մի քիչ պակաս է մասնակցել: Ուզում եմ իմ թիմակիցներին զգուշացնել, որ հետագայում
որեւէ նմանատիպ քայլ չի ներվելու»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա քո համար Ծերեթելի չի». Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել
Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել, ավագանու իշխանական և ընդդիմադիր անդամների միջև լեզվակռիվ է եղել։ Նշենք, որ Երեւան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց: Վարչապետը նշեց, որ նորություն չէ,որ ՀՀ-ում էլէ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումնե...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...