Սերժ Սարգսյանի ժամանակ «Իսկանդեր» տվեցին, ուրախացանք․ սովորական արկեր էին․ Մելքոնյան
Մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, մեզ ոչ մի զենք չի տալիս, այն դեպքում, երբ մենք նախօրոք վճարել ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Հիմա այդ գումարներն էլ հետ չի տալիս: Մյուս կողմից Ռուսաստանը դաշնակից է նաեւ Բաքվին, եւ ես կարծում եմ՝ Բաքվի հետ ունի պայմանավորվածություն, որ ինքը Հայաստանին չպետք է զինի»,-նշեց նա:
Անդրադառնալով այն հարցին, որ նախկինում Ռուսաստանը զենք էր մատակարարում Հայաստանին, պատգամավորն ասաց․
«Մենք նախկինում խայտառակ պայմանագիր ունեինք, որ պետք է զենք գնենք միայն Ռուսաստանից: Ռուսաստանն էլ տալիս էր հին զենքեր, հին տեխնիկա: 2002-2004 թվականներին, երբ ես ծառայության մեջ էի, մենք տեխնիկան վերցնում էինք, վերանորոգում էինք, նորից գումար էինք տալիս, որ վերանորոգեն ու բերում էինք այդ վերանորոգված տեխնիկան: Իսկ վերջին տարիներին ընդհանրապես չեն տվել: Սերժ Սարգսյանի ժամանակ «Իսկանդեր» տվեցին, ուրախացանք, հետո համոզվեցինք, որ էդ «Իսկանդերներն» էլ «Իսկանդերներ» չէին: Դրանք սովորական արկեր էին: Ես համոզված եմ, որ այդտեղ էլ կար պայմանավորվածություն ադրբեջանցիների հետ, ասելով՝ «Իսկանդերներից» դուք մի վախեցեք, այդ հարցը լուծված է»,- նշեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...