Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել. քաղաքացիներն ահազանգում են

Այսօր առավոտից կաթվածահար է երթևկությունը Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածում: Կամուրջը շուրջ 20 րոպեով փակվել է:


Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել եւ գրել. «Իսակովի պողոտայում երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել, մարդիկ ստիպված դուրս են գալիս մեքենաներից ու ոտքով են շարունակում ճանապարհը: Խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի: Պարզվել է, որ Պարեկային ծառայությունը փակել է կամուրջը: Ոստիկանությունից հայտնել են, որ դա պայմանավորված է արարողակարգով:


Երբ արդեն ճանապարհը բացվեց, մեքենաների վարորդներն ի նշան դժգոհություն, բողոքի, պարեկային ծառայության աշխատակիցների կողքով անցնելիս ձայնային ազդանշաններ էին տալիս»,-գրել է նա:

 

Քաղաքականություն