Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում․ Զախարովա
Ուկրաինայում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել իրական մարտական գործողությունների պայմաններում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան լրագրողի հարցին, որը վերաբերում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին լիովին բավարարում է Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը։
Զախարովան կարծում է՝ միամտություն է ֆրանսիական զրահամեքենաների վրա, այսպես ասած, հույսը դնելը։
«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող են գալ, մեր զինվորականները պատմել։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- ընդգծել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ առեղծված է, թե ինչպես կարող է դա նպաստել Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանությանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը:Հայտարարություն մեջ մասնավորապես նշվում...
Հայտնի է՝ երբ տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին հանդիպումը
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին իր ֆե...