ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի ունեցվածքի վերաբերյալ «Հանրային»-ով հեռարձակված տեսանյութի մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի բռնագանձման մասին Դատախազության որոշմանը։
«Ի պատասխան երեկ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված և հետագայում մի քանի այլ լրատվամիջոցներով տարածված տեսանյութի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների հարցումների՝ կարող եմ նշել, որ վերոնշյալ տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ առիթ ունեցել եմ ասելու, որ կա օրենք, կա իրավական գործընթաց, կա փաստաբանական խումբ, կա բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու պատրաստակամություն: Եվ այս պայմաններում նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը: Զարմանալի զուգադիպությամբ հանրության ուշադրության շեղմանն ուղղված նմանատիպ սյուժեները պատրաստվում են հենց մեր երկրի իրական բարդ օրակարգի և ռիսկերի ահագնացման փուլում:
Ի դեպ, նույն սյուժեում կա մի ձևակերպում, ըստ որի, Գագիկ Ծառուկյանը գործարարությամբ սկսել է զբաղվել 80-ական թվականներին: Միայն այս միտքը բավական է տեսանյութում հնչեցված մյուս փաստարկների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար: Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա փաստաբանական խումբը զբաղվում է նյութերի ուսումնասիրմամբ և եթե հարկ լինի՝ նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն գործընթացում»,- նշվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Դատախազությունը վիճարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի օրինականությունը: Հակակոռուպցիոն դատարանը Ծառուկյանի, նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված մյուս 4 անձանց վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ընդունել է վարույթ: Հօգուտ պետության դատախազությունը պահանջում է բռնագանձել միլիարդավոր դրամներ, հարյուրից ավելի շարժական ու անշարժ գույք, նաև 39 ընկերությունների բաժնեմասեր և բաժնետոմսեր:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
Հայտնի է՝ երբ տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին հանդիպումը
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին իր ֆե...