Անվերահսկելի իրավիճակ էր. չի բացառվում, որ ավագանու որոշ անդամներ դահլիճից դուրս կբերվեն ոստիկանների միջոցով. Փամբուխչյան. ԶԼՄ
Ավագանու նիստում անվերահսկելի իրավիճակ էր: Ընդդիմադիր խմբակցության կողմից այդ սադրանքն այնքան մեծ էր,
բուռն ու անվերահսկելի, որ տեղի տվեցին նաև մեր որոշ գործընկերների նյարդերը: Այս
մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Լրատվամիջոցի հարցին, որ ըստ ընդդիմության՝ «ՔՊ-ն իր սատելիտ ուժին՝ «Հանրապետությանը»
հրահրում է, որ ընդդիմության հետ կապված խնդիր ստեղծվի», Փամբուխչյանը պատասխանել է. «Նախ, նա սատելիտ
ուժ չի, մեր կոալիցիոն գործընկերն է: Դա նույնպես սադրանքի մի մաս է անընդհատ որակավորում
տալ մեր գործընկեր ուժին: Բոլորը տեսել են, թե ով է սկսել միջադեպը թե բառապաշարի տեսքով,
թե նաև ֆիզիկական որոշակի ներգործության տեսքով»:
Փամբուխչյանը պատասխանել է հարցին, թե ինչպես են պատժելու միջադեպի մեղավորներին: Իր խոսքով՝ չի բացառվում, որ եթե ավագանու անդամը իրեն պատշաճ չդրսևորի, ոստիկանների օգնությամբ դուրս հրավիրվի ավագանու նիստերի դահլիճից:
Խաչատրյանի ելույթը ընդհատելու համար վերջինս նրան «կոյուղաջրերի
թագուհի» էր անվանել, ապա Աղեկյանը Խաչատրյանի վրա ջուր էր լցրել, որից հետո էլ սկսվել էր քաշքշուկ:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ա...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...