Զախարովան համեմատել է Բորելի հոդվածն էրոտիկ ֆիլմի հետ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կապ է գտել 1970-ականների էրոտիկ ֆիլմերիի եւ Ուկրաինայի մասին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նոր հոդվածի միջեւ, որը կոչվում է «In The Eye of the Hurricane» («Փոթորկի կենտրոնում»): Զախարովան այս մասին գրել է իր Telegram-ալիքում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Բանն այն է, որ «In The Eye of the Hurricane»- ը 70-ականների էրոտիկ «El ojo del huracán» ֆիլմի անգլերեն անվանումն է, որը նկարահանվել է Իսպանիայում՝ Բորելի հայրենիքում (իսպանա-իտալական համատեղ արտադրություն)»,- գրել Է Զախարովան։
Այնուհետև արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հակիրճ պատմել է Ֆիլմի սյուժեն, որը կայանում է նրանում, որ աղջիկը որոշել է բաժանվել հոգատար ամուսնուց կրքոտ սիրեկանի պատճառով: Դրանից հետո նա հայտնվում է տարբեր խնդիրների մեջ և ենթարկվում բռնաբարությունների։
«Թվում է, թե ինչ կապ ունի Ուկրաինան այստեղ»,- վերջում հռետորական հարց է տալիս Զախարովան։
Նշենք, որ Բորելի հոդվածում եվրոդիպլոմատիայի ղեկավարը պատմում է, որ Եվրամիությունը լուրջ մարտահրավերի է բախվել՝ կապված Ուկրաինային աջակցելու և միաժամանակ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության հետ։ Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է շարունակի օգնություն ցուցաբերել Կիևին այնքան, որքան անհրաժեշտ կլինի։
Նմանատիպ հոդվածներ
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
ՀՀ ընդդիմությունը դիմել էր Մոսկվային՝ Փաշինյանի դեմ պայքարում աջակցության համար․ Զատուլին
Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։ Այս մաս...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...