Հասարակություն
Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, են նոյեմբերի
21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում
ձյուն է տեղում։
Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վայքում (Զանգեր կոչվող հատված) և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0