Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում․ Հաջիև
Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»,- լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ այդ խաղաղությունն առաջ տանելու, լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է նայի տարածաշրջանի ներսում, շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ։
«Մեր երկրի ինքնիշխանությունն ապահովվել է, տարածաշրջանում ձևավորվել է նոր ստատուս քվո, և այդ ստատուս քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախորդ ստատուս-քվոն, որը Հայաստանը ստեղծել էր ադրբեջանական հողերը օկուպացնելով, պաշտպանում էին նաև Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, անարդար էր և անընդունելի»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
ՀՀ ընդդիմությունը դիմել էր Մոսկվային՝ Փաշինյանի դեմ պայքարում աջակցության համար․ Զատուլին
Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։ Այս մաս...