Աշտարակի դպրոցներից մեկի նկուղում սունկ են աճեցնում ու վաճառում
Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում
բռնության կանխարգելման բաժանմունքում ստացվել էին տվյալներ, որ Աշտարակ քաղաքի դպրոցներից
մեկի նկուղում աճեցնում են սունկ ու վաճառում: Այս մասին հայտնում է Ոստիկանության
լրատվական ծառայությունը:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նոյեմբերի 17-ին կատարված
ստուգմամբ պարզվեց, որ դպրոցի տնօրենի գիտությամբ և թույլտվությամբ նրա որդին ձևափոխել
և օգտագործել է դպրոցի գործող ուսումնական մասնաշենքի նկուղը` հարմարեցնելով սնկի աճեցման:
Տեղադրվել է մետաղական յոթ հարթակ, որոնցից երեքին ամրացվել են սնկի հումքի 76 պարկեր,
հատուկ պայմաններ ապահովելու համար նկուղում տեղադրվել են օդորակիչներ, անցկացվել է
ջրամատակարարման ցանց: Այս վերջինների համար ապօրինի օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան
ու ջուրը` էական վնաս պատճառելով պետությանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ
նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացեք. խարդախությունների նոր տարբերակ է գործածվում
Խարդախությունների զոհեր են դարձել Auroranews-ին ահազանգած քաղաքացիները: Նրանք մասնավորապես հայտնում են, որ խաբեբանե...
Երթևեկության փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոցի խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելի...
Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է
Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–...
2027թ․-ից Երևանում հիփոթեքով բնակարան ձեռք բերողներին եկամտահարկը չի վերադարձվի․ նախագիծը հաստատվեց
2027 թվականի հունվարի 1-ից հետո ձևակերպված հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է...