Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանին․ սահմանին կարող են բանակցություններ ընթանալ
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը շուտափույթ ավարտելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ՝ կոչ անելով Հայաստանին վերսկսել բանակցությունները խաղաղության պայմանագիր կնքելու համար: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հայաստանից պահանջվեց մոտ երկուսուկես ամիս՝ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին պատասխանելու համար, և դա լրջորեն ձգձգեց գործընթացը։
«Խաղաղ բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ հիմունքներով ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար։ Կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշում կայացնեն իրենց ապագա հարաբերությունների վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղ գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշում կայացնելու համար:
«Կոչ ենք անում հայկական կողմին թույլ չտալ նոր անհարկի ձգձգումներ և հուսով ենք, որ նրանք դրական կարձագանքեն այդ կոչին՝ առաջիկայում բանակցություններ սկսելու համար», - ընդգծվում է տեղեկատվության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
ՀՀ ընդդիմությունը դիմել էր Մոսկվային՝ Փաշինյանի դեմ պայքարում աջակցության համար․ Զատուլին
Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։ Այս մաս...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...