Թմրանյութերի «լաբորատորիա»՝ Երևանում. ՌԴ 2 քաղաքացիներ պատրաստել են թմրանյութեր և վաճառել. ԶԼՄ
Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը՝ հղում տալով ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերատիվ տեղեկություններին:
Նշվում է, որ նոյեմբերի 15-ին իրավապահները պարզել են, որ նշված անձինք գտնվում են Մյասնիկյան պողոտայի տներից մեկում: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները այնտեղ հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ 29-ամյա Միխայիլ Միլոշկինին և 29-ամյա Միխայիլ Գլադկիխինին:
«Հյուրասենյակի նկատելի հատվածում հայտնաբերվում են
թմրամիջոցի նմանվող զանգվածներ և դրանց պատրաստման համար նախատեսված սարքավորումներ»,– գրում է կայքը:
Նշված անձինք կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական
բաժին, որտեղից էլ՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժին: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Արդեն հաջորդ օրը քննիչը զննություն է կատարում նշված տանը, որտեղ հայտնաբերվում է 12.28 գրամ, 18.62 գրամ, 12.38 գրամ, 12.50 գրամ, 12.68 գրամ, 12.74 գրամ, 13.31 գրամ քաշերով թվով 7 հատ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, 2 հատ կանեփի թուփ, 1 հատ տարա՝ լցված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով, ընդհանուր 5.06 գրամ քաշով»,– գրել է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ձյան հետևանքով ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։22-ից ահազանգեր են ստացվել ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գ...
Երկրաշարժ Իրանում. ինչ է հայտնի
Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին, Infoteka24-ի փոխանցմամբ, հայտնում է Եվրոպական...
Արմավիրում ուժգին քամուց տան տանիքի ծածկը պոկվել և ընկել է մեքենայի վրա
Փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Նշվում է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհեր և վիրավոր. ԱՄՆ–Կանադա սահմանին տեղի ունեցած պայթյունը՝ ահաբեկչության փորձ. ՀԴԲ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը դիտարկում է որպես ահաբեկ...