ԱՄՆ-ն միջամտում է իր հետ կապ չունեցող հարցերին․ Իրանի ԱԳՆ-ն՝ Կովկասում միջանցքի ստեղծման մասին
Թեհրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է, և ամերիկացիներն իրավունք չունեն միջամտելու Իրանի և նրա հարևան երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին։ Տեղեկությունը հայնում է Mehr գործակալությունը:
Քանաանին արձագանքել է Հարավային Կովկասում միջանցքի ստեղծմանը Իրանի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությանը։
«ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Օ'Բրայենը Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, որ տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի այլ կերպ՝ ուժի կիառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կստանա հուժկու արձագանք:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
ՀՀ ընդդիմությունը դիմել էր Մոսկվային՝ Փաշինյանի դեմ պայքարում աջակցության համար․ Զատուլին
Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։ Այս մաս...