Իրանի առաջնորդը կոչ է արել իսլամական երկրներին խզել Իսրայելի հետ հարաբերություները
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին կրկնել է Իսրայելի հետ քաղաքական կապերը խզելու իր կոչը՝ նշելով, որ «բռնատիրական ռեժիմի հանցագործությունների միայն դատապարտումն անընդունելի է», գրում է Mehr-ը։
Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին, որն Իրանի բոլոր զինված ուժերի հրամանատարն է, այցելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի վերջին նվաճումների ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել կիրակի օրը Աշուրա օդատիեզերական գիտատեխնիկական համալսարանում:
Նա քննադատել է արևմտյան երկրներին Իսրայելի ռասիստական ռեժիմին աջակցելու համար։
«Երբ Ամերիկայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը աջակցում և օգնում են ռասիստական այսպիսի ռեժիմին, դա նշանակում է, որ այդ մարդիկ պաշտպանում են ռասայական խտրականությունը՝ աշխարհի ամենաատելի խնդիրը», - ասել է նա:
Ըստ նրա, Գազայի հիվանդանոցների, կանանց ու երեխաների դաժան ռմբակոծությունները նշան են այն բանի, որ «սիոնիստական ռեժիմի ղեկավարները չափազանց նյարդայնացած են իրենց պարտությունից»:
Այաթոլլա Խամենեին նշել է, որ Իսրայելին դատապարտելը բավարար չէ և կոչ է արել մուսուլմանական երկրներին բոյկոտել օկուպացիոն ռեժիմը։
«Հիմնական աշխատանքը, որը պետք է արվի, սիոնիստական ռեժիմը կենսական կարևորության ուղիներից կտրելն է, և իսլամական կառավարությունները պետք է թույլ չտան վառելիքի և ապրանքների հասանելիությունը ռեժիմին»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Սիրիայում Իրանի զինված ուժերի վրա հարձակման դեպքում
Իրանական կողմը «կոշտ պատասխան» կտա ԱՄՆ-ին Սիրիայում իրանական ուժերի վրա ամերիկացի զինվորականների հարձակման դեպքում, հայտ...
«Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են լուրջ ընտրության առջև». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոսկվան ու Վաշինգթոնը հստակ խոսում են Հարավային Կովկասից...
Գազայում զոհերի թիվն «ապշեցնող և անընդունելի» է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում զոհերի թիվը «ապշեցու...
«Միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան»․
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին,...