Էրդողանը կոչ է անում ստուգել Իսրայելում միջուկային զենքի առկայությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կնախաձեռնի տեսչական մեխանիզմ՝ ստուգելու, թե արդյոք Իսրայելը միջուկային զենք ունի: Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հավելելով, որ թուրք առաջնորդի խոսքով՝ դա պետք է արվի «քանի դեռ շատ ուշ չէ»։
«Մինչ օրս հազարից ավելի փաստաբաններ դիմել են Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննություն սկսել այս պատերազմական հանցագործությունների վերաբերյալ (Իսրայելի), և այդ բողոքները շարունակվում են։ Սա աշխատանքի մի մասն է։ Մյուս կողմից՝ Իսրայելը միիջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ չէ: Եվ քանի որ այդպես չէ, ուրեմն նախևառաջ չի ենթարկվում դրա կանոններին:Բայց կա մի իրավիճակ, երբ անդամ երկրները կարող են միջուկային անվտանգության անունից դիմել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և խնդրել ստեղծել տեսչական մեխանիզմ: Մենք հենց հիմա մոբիլիզացնելու ենք այս աշխատանքը»,- Բեռլինից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է թուրք առաջնորդը։
Նրա խոսքով՝ Իսրայելում միջուկային զենքի առկայությունը պետք է ստուգվի «առանց որևէ կասկածի»։
«Այս գործընթացը որոշ ժամանակ կպահանջի: Խորհրդի որոշումը պետք է ուղարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ատոմային էներգիայի բարձրագույն կառավարող մարմին: Հնարավոր է, որ այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները կկանգնի Իսրայելի կողքին և վետո կդնի: Մինչ օրս սա առաջին անգամն է, որ պաշտոնապես նման հայտարարություն է գրանցվում Իսրայելի վերաբերյալ, այս հարցի առաջմղումը շատ կարևոր է տարածաշրջանում ռազմավարական շահերի հավասարակշռության տեսանկյունից: Մենք կշարունակենք ճնշում գործադրել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է m...
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ առաջիկա նիստին. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում պարզաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգ...