
Ուկրաինայում երկրորդ քրեական գործն է հարուցվել Ալեքսեյ Արեստովիչի դեմ

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկրի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի դեմ։ Այս մասին գրում է Meduza–ն:
Մամուլի ծառայության հայտարարության մեջ ուղղակիորեն չի հիշատակվում Արեստովիչի մասին, սակայն նշվում է, որ ոստիկանությունը հայտարարություն է ստացել ուկրաինացի պատգամավորներից Ուկրաինայի քաղաքացու վերաբերյալ, ով պատգամավորի կողմից կատարված հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել Հետաքննությունների պետական բյուրո։
Ինչպես հիշեցնում է УНИАН-ը, խոսքը Արեստովիչի և Գերագույն Ռադայի պատգամավոր Նատալյա Պիպայի միջև կոնֆլիկտի մասին է։ Ամռանը Պիպան նկատողություն արեց մի մարդու, ով Լվովի փողոցում կատարում էր Վիկտոր Ցոյի երգերը։ Նա ի պատասխան սկսել է վիրավորել նրան, ինչից հետո պատգամավորը դիմել է ոստիկանություն։
Միևնույն ժամանակ Արեստովիչը դիմել է Ուկրաինայի Հետախուզության պետական բյուրոյին՝ Պիպային մեղադրելով «երկրում ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ»։ Դրանից հետո 29 պատգամավոր Արեստովիչի դեմ հայտարարություն են ներկայացրել ոստիկանություն՝ քրեական հանցագործության մասին գիտակցաբար սուտ հաղորդման առնչությամբ (Ուկրաինայի ՔՕ 383-րդ հոդվածի 1-ին մաս)՝ հենց այս հոդվածով է ոստիկանությունը քրեական գործ հարուցել։
Նշվում է, որ սա Ուկրաինայում Արեստովիչի դեմ հարուցված արդեն 2-րդ քրեական գործն է: