Ով է փորձել այրել Երևանի հրեական սինագոգի մուտքի դռները. թելեգրամյան ալիք

Երեկ Երևանի հրեական սինագոգի մուտքի դռները հրկիզելու փորձ կատարած անձը Ռուսաստանի քաղաքացի է։ Այս մասին գրում է Баграмян26 թելեգրամյան ալիքները՝ վկայակոչելով իր աղբյուրները:


«Նոյեմբերի 15-ին նա Մոսկվայից Երևան է եկել ընդամենը 8 ժամով, ժամանումից անմիջապես հետո Զվարթնոց օդանավակայանից ուղղվել է Երևանի սինագոգ, որտեղ դյուրավառ նյութերով փորձել է այրել սինագոգի մուտքի դռները։


Հանցագործությունը կատարելուց հետո նույն օրը՝ կեսօրին, Զվարթնոցից թռել է Ռուսաստանի մայրաքաղաք»,– գրել  է ալիքը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում գտնվող հրեական միակ սինագոգը փորձել են այրել։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։ Auroranews-ը դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար կապ է հաստատել Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ։ 


Համայնքի ղեկավարի խոսքով՝ դեպքն այլևս անսպասելի չէր։

Քաղաքականություն