Ինչու է ՔՊ–ից հեռացվել Թաթուլ Ասիլյանը. որոշումը խորը արմատներ ունի. մանրամասներ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում մեծ ուրախությամբ են ընդունել Թաթուլ Ասիլյանի հեռացումը ու գոհ են մնացել վարչության որոշումից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նշվում է, որ օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառների մասին: «Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, պատճառն ամենևին էլ արցախցիների մասին գրառումը չի եղել. այնպես չէ, որ ՔՊ-ում այդքան զգայուն ու անհանդուրժող են արցախցիների մասին վատ գրառումների նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառներն ավելի խորը արմատներ ունեն:
Պարզվում է՝ նա ոչ այնքան կարկառուն ՔՊ-ականների հետ մշտապես խնդիրներ է ունեցել, հաճախ վիճել է նրանց հետ: ՔՊ-ականներն էլ պարբերաբար վարչության անդամների մոտ դժգոհել են Ասիլյանից ու պատմել նրա անվայելուչ պահվածքի մասին: Ի վերջո, Նիկոլ Փաշինայնն էլ վարչության անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել է հեռացնել նրան»,– գրում է օրաթերթը:
Հիշեցնենք, որ ՔՊ վարչության որոշմամբ՝ նոյեմբերի 13-ին Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ առաջիկա նիստին. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում պարզաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգ...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամանած հարյու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...