Եթե որևէ այլ երկիր աներ այն, ինչ հիմա անում է Իսրայելը, նրա նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեին. Հորդանանի փոխվարչապետ
Հորդանանը զերծ կմնա Իսրայելի հետ «ջուր՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագծի իրականացումից, որը մշակվել է կլիմայի փոփոխության դեմ պայքարում տարածաշրջանային համագործակցության շրջանակներում։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին։
«Հորդանանը չի ստորագրի համաձայնագրեր Իսրայելի հետ էներգիայի և ջրի փոխանակման վերաբերյալ», - ասել է նա,– «Մենք կանենք ամեն ինչ, որը, մեր կարծիքով, կօգնի աջակցել պաղեստինյան ժողովրդին»:
Փոխվարչապետը կարծում է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները ռազմական հանցագործություններ են և չեն կարող դիտվել որպես ինքնապաշտպանություն։
«Եթե որևէ այլ երկիր աներ այն, ինչ հիմա անում է Իսրայելը, նրա նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեին»,- ընդգծել է նա,– «Աշխարհը պետք է ընդունի, որ Իսրայելը ոչնչացրել է այն, ինչ արվել է տասնամյակներ շարունակ Մերձավոր Արևելքում խաղաղության մթնոլորտ ստեղծելու համար և ամբողջ տարածաշրջանը հրում է դեպի դժոխք», - ասել է Աս-Սաֆադին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ առաջիկա նիստին. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում պարզաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգ...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամանած հարյու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...