Պենտագոնն օգտագործում է ռուսական նավթամթերք` չնայած պատժամիջոցներին. WP
Պենտագոնն օգտագործում է ռուսական նավթամթերք` չնայած սահմանված պատժամիջոցներին։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Հրատարակությունը գրում է, որ հետաքննություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ Հունաստանում գտնվող Motor Oil Hellas նավթավերամշակման գործարանը, որը ԱՄՆ-ի բանակի մատակարարներից մեկն է, կարող է ռուսական մազութ ստանալ բազմաբաղադրիչ շղթայի միջոցով։
Նշվում է, որ շղթայում առկա են թրեյդեր ԱՄԷ-ից և թուրքական տերմինալ։ Արդյունքում ռուսական նավթը վերաբրենդավորվում է և մատակարարվում ԱՄՆ-ի բանակին և այլ երկրներին, որոնք արգելք են դրել ռուսական նավթամթերքի վրա։
Ավելի վաղ ԱՄՆ գանձապետարանը կառավարող ընկերություններին հարցում էր ուղարկել 100 տանկերի հարցում, որոնք իբր արտահանման համար նախատեսված ռուսական նավթ են տեղափոխում՝ շրջանցելով Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Լեհ բեռնափոխադրողների բողոքի ակցիան շարունակվում է. լեհ-ուկրաինական սահմանին 50 կմ-անոց խցանում է
Լեհ բեռնափոխադրողների բողոքի պատճառով ուկրաինա-լեհական սահմանին առաջացած խցանումն արդեն հասել է գրեթե 50 կմ-ի։Բեռն...
ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ՏՏ մի շարք ընկերությունների, որոնք կա՛մ ժամանակավոր չեն գործել կա՛մ լուծարվել են. «Հետք»
Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել տեղեկատվական տեխնո...
Հեղուկ գազի գինը բարձրացել է, որակը՝ ընկել, նախկինը չէ. «Ժողովուրդ»
Բենզինի աճող գնին զուգահեռ՝ հեղուկ գազի գներն էլ են բարձրանում: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բազմաթիվ վարորդներ մտահ...
Ուկրաինան ավելի քան 400 միլիոն եվրո է կորցրել Լեհաստանի հետ սահմանին անցակետի շրջափակման պատճառով
Լեհ բեռնափոխադրողների կողմից լեհ-ուկրաինական սահմանի անցակետերի արգելափակման հետևանքով Ուկրաինայի տնտեսությանը հասցված վ...