Ուկրաինան ավելի քան 400 միլիոն եվրո է կորցրել Լեհաստանի հետ սահմանին անցակետի շրջափակման պատճառով
Լեհ բեռնափոխադրողների կողմից լեհ-ուկրաինական սահմանի անցակետերի արգելափակման հետևանքով Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 400 միլիոն եվրո ( Խմբ.՝ ավելի քան 435 միլիոն դոլար): Այս մասին ասել է Ուկրաինայի Միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Բալինը:
«Իրավիճակն իսկապես կրիտիկական է: Ես պատրաստ չեմ ասել, թե ինչպես են տուժում մյուս արդյունաբերությունները, չնայած, ըստ Ուկրաինայի գործատուների դաշնության, մեր տնտեսությունն այսօր արդեն կորցրել է ավելի քան 400 միլիոն եվրո», - ասաց նա ճեպազրույցում:
Բալինը հավելել է, որ յուրաքանչյուր ուկրաինացի բեռնափոխադրողի համար պարապուրդի հետևանքով շահութաբերության կորուստը կազմում է օրական 350 եվրո։
Նոյեմբերի 6-ից լեհական բեռնափոխադրողները արգելափակել են երեք հիմնական անցակետեր Ուկրաինայի հետ սահմանին։ Նրանք պահանջում են չեղարկել ԵՄ-ի կողմից տրված արտոնությունները Ուկրաինայի իրենց գործընկերներին, վերականգնել ուկրաինական առևտրային բեռնափոխադրումների պարտադիր լիցենզավորման նախկին ընթացակարգը և չեղարկել ուկրաինական տրանսպորտային ընկերություններին 2022 թվականի փետրվարի 24-ից հետո տրված թույլտվությունները։ Սահմանին բեռնատարների մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյացել: Սահմանի արգելափակման պատճառով Լեհաստանից Ուկրաինա բեռների առաքման գներն աճել են ավելի քան երեք անգամ։ Նոյեմբերի 21-ին սլովակ փոխադրողները փակել են բեռնատարների անցումը Ուկրաինայի հետ սահմանին գտնվող «Վիսնե Նեմեցկե-Ուժգորոդ» անցակետով։ Ուկրաինացի սահմանապահների տվյալներով՝ կեսգիշերին անցակետը ժամանակավորապես ապաշրջափակվել է։ Ներկայումս մոտ 400 բեռնատարներ սպասում են Սլովակիայից դուրս գալուն։
Նմանատիպ հոդվածներ
Լարսը բաց է թեթև և ուղևորատար տրանսպորտի համար
Ռուսաստանն ու Վրաստանը կապող Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպո...
Պուտինը «Հյուսիսային հոսքի» պայթյունն անվանել է պետական ահաբեկչություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթնաժողովում «Հյուսիսային հոսքի» պայթյունն անվանել է պետական ահաբեկչությո...
Լեհ բեռնափոխադրողների բողոքի ակցիան շարունակվում է. լեհ-ուկրաինական սահմանին 50 կմ-անոց խցանում է
Լեհ բեռնափոխադրողների բողոքի պատճառով ուկրաինա-լեհական սահմանին առաջացած խցանումն արդեն հասել է գրեթե 50 կմ-ի։Բեռն...
ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ՏՏ մի շարք ընկերությունների, որոնք կա՛մ ժամանակավոր չեն գործել կա՛մ լուծարվել են. «Հետք»
Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել տեղեկատվական տեխնո...