Լեհ բեռնափոխադրողների բողոքի ակցիան շարունակվում է. լեհ-ուկրաինական սահմանին 50 կմ-անոց խցանում է
Լեհ բեռնափոխադրողների բողոքի պատճառով ուկրաինա-լեհական սահմանին առաջացած խցանումն արդեն հասել է գրեթե 50 կմ-ի։
Բեռնատարների հսկայական շարք է գոյացել նաև Ուկրաինայի հետ սահմանի սլովակական կողմում՝ «Վիսնե Նեմեցկե» անցակետի դիմաց։
«Լեհաստանի տարածքից Ուկրաինա բեռնափոխադրումների մուտքի սահմանափակումների պատճառով տրանսպորտի այս տեսակը շարժվում է Սլովակիայի տարածքով», - հայտնել են Կոշիցեի շրջանի (Արևելյան Սլովակիա) ոստիկանության վարչությունից։
Լեհերը բողոքում են եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ուկրաինական փոխադրողներին տրված արտոնությունների դեմ և պահանջում են նրանց համար սահմանափակ թվով առևտրային թույլտվություններ սահմանել։
Ավելի վաղ լեհ ավիափոխադրողները արգելափակել էին ավտոմոբիլային անցակետերը Ուկրաինայի հետ սահմանին՝ Խրեբեննիում, Դորոհուսկում և Կորչևում: Արդեն ողբերգություն է տեղի ունեցել՝ ուկրաինական բեռնատարներից մեկի վարորդը մահացել է հսկայական հերթում։
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնն օգտագործում է ռուսական նավթամթերք` չնայած պատժամիջոցներին. WP
Պենտագոնն օգտագործում է ռուսական նավթամթերք` չնայած սահմանված պատժամիջոցներին։ Այս մասին հայտնում է Washington Post...
ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ՏՏ մի շարք ընկերությունների, որոնք կա՛մ ժամանակավոր չեն գործել կա՛մ լուծարվել են. «Հետք»
Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել տեղեկատվական տեխնո...
Հեղուկ գազի գինը բարձրացել է, որակը՝ ընկել, նախկինը չէ. «Ժողովուրդ»
Բենզինի աճող գնին զուգահեռ՝ հեղուկ գազի գներն էլ են բարձրանում: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բազմաթիվ վարորդներ մտահ...
Ուկրաինան ավելի քան 400 միլիոն եվրո է կորցրել Լեհաստանի հետ սահմանին անցակետի շրջափակման պատճառով
Լեհ բեռնափոխադրողների կողմից լեհ-ուկրաինական սահմանի անցակետերի արգելափակման հետևանքով Ուկրաինայի տնտեսությանը հասցված վ...