ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմահազարանոց երթ Փարիզում` ընդդեմ հակասեմիտիզմի
Փարիզում հազարավոր մարդիկ երթ են անցկացնում ընդդեմ հակասեմիտիզմի։ Այս մասին գրում է RT-ն։
Հանրահավաքին մասնակցում են Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև երկրի նախարարների կաբինետի անդամներ, այդ թվում՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է բողոքի ակցիային, սակայն անձամբ դուրս չի եկել, գրում են տեղական լրատվամիջոցները։
Նախկինում հակասեմիտիզմի բռնկումներ են գրանցվել, մասնավորապես, Փարիզում, Վիեննայում և Բեռլինում, որտեղ անհայտ անձինք հրեական տների վրա նկարել են Դավթի աստղեր։
Բացի դա, անցնող շաբաթվա ընթացքում կրակոցներ են արձակվել Կանադայի Մոնրեալ քաղաքի միանգամից 2 հրեական դպրոցի ուղղությամբ։
Ոստիկանության աշխատակիցները դպրոցներից մեկի դռան վրա կրակոցների հետքեր են հայտնաբերել, իսկ մոտակայքում՝ գետնին մի քանի պարկուճ։