ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սան Ֆրանցիսկոյի փողոցները Սի Ծինփինի այցից առաջ մաքրվել են անօթևաններից և թմրամոլներից

Սան Ֆրանցիսկոյի փողոցները մաքրվել են անօթևաններից և թմրամոլներից Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցից առաջ, գրում է The New York Post-ը։Նրանց հարկադրաբար վերաբնակեցրել են քաղաքի հեռավոր շրջաններում, իսկ վրանային ավանները ապամոնտաժվել են։


Նշվում է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցը ԱՄՆ  կապված է  Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հետ։ Նրա անվտանգության համար ճանապարհը պարսպապատվել է երկաթե ձողերով, իսկ քաղաքում ավելացել է ոստիկանների թիվը: Նրանք նաև նոր ծաղկանոցներ են տեղադրել փողոցներում, հեռացրել աղբը, սկսել են բռնել թափառող շներին և ընդհանուր առմամբ սկսել ակտիվորեն բարեկարգել քաղաքը։


 Տեղի բնակիչները դժգոհում են, որ դրանք միայն ժամանակավոր միջոցառումներ են։ Սովորական օրերին, գրում է հրատարակությունը, քաղաքի կենտրոնում կարելի է տեսնել բազմաթիվ անօթևանների, ինչպես նաև մայթերին պառկած մարդկանց, ովքեր թմրանյութ օգտագործելուց հետո անգիտակից վիճակում են։