Կրկին կեղծ թղթադրամի շրջանառություն. 2 անձ ձերբակալվել է
Արտաշատի փողոցներից մեկում, մի խանութի դիմաց, Արարատի մարզի պարեկին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից 50 հազարանոց կեղծ թղթադրամով փորձել են գնումներ կատարել։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ կեղծ թղթադրամ իրացնելու փորձ կատարած երիտասարդները եղել են «Ռենո» մակնիշի մեքենայով։
Քիչ անց նույն փողոցում մեքենան կանգնեցվել է։ Դալար գյուղի բնակիչ վարորդն ու երևանցի ուղևորը ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին։
32-ամյա դալարցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 50 հազարանոց կեղծ թղթադրամ։ Նա հայտնել է, թե թղթադրամն իրեն են տվել օտարերկրացիներ՝ տաքսի ծառայություն մատուցելիս։
Երկուսն էլ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ստորգետնյա ցնցումներ մեր տարածաշրջանի երկու երկրներում
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Իրանի արևմուտքում՝ Իլամ նահանգում, 5,...
Իսլանդիայի իշխանությունները հրաբխի ժայթքման պատճառով տարհանել են քաղաքներից մեկը
Իսլանդիայի իշխանություններն արտակարգ դրություն են սահմանել և քաղաքը տարհանել են հրաբխի հավանական ժայթքման պատճառով: ...
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը մտահոգիչ է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկն...
Փող ունես իջի կենտրոն կայանի. ազգը ունևորների ու չունևորների եք բաժանում. Մնացական Բիչախչյան
«Լավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ: Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը, իբր կենտրոնը բեռնաթ...