Փող ունես իջի կենտրոն կայանի. ազգը ունևորների ու չունևորների եք բաժանում. Մնացական Բիչախչյան
«Լավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ: Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը, իբր կենտրոնը բեռնաթափելու նպատակով, նույնիսկ մեկ տոկոս մոտ չէ հիմնավորում կոչվելու համար: Ինչ գին էլ սահմանեք, միևնույն է կգտնվեն դրանից օգտվողները:
ՖԲ գրել է Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:
Այսինքն, մեկ մեքենայի համար նախատեսված տեղում նորից կկանգնի մեկ այլ մեքենա, ազատ տեղ չի մնա, կենտրոնն էլ չի բեռնաթափվի: Էնպես չէ, հիմա մի 10 մեքենա իրար գլխի լցված, մի քանի հարկով են կագնում 3 մետրի վրա, գները թանկացնելով թողնում եք մեկը:
Որոշումը մյուս կողմից էլ ունի շատ վտանգավոր կողմ՝ ունևորների ու չունևորների եք բաժանում ազգը. փող ունես իջի կենտրոն կայանի, չունես կանգնի կվարտալ, ոտքով արի»:
Հիշեցնենք, որ այսօր «Փաստ» օրաթերթը գրել էր, որ 2024 թվականից զգալիորեն թանկանալու է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղերի, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» վճարը: Ընդ որում, կայքի աղբյուրի փոխանցմամբ, գործելու է գոտիականության սկզբունքը. պայմանականորեն ասված՝ ավելի «խիտ» կենտրոն և համեմատաբար «թեթև» կենտրոն:
Ըստ այդ գոտիականության էլ սահմանվելու է վճարի չափը, սակայն, միևնույնն է, այն անհամեմատ բարձր է լինելու գործող գնից:
Նմանատիպ հոդվածներ
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը մտահոգիչ է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկն...
Պաղեստինցիներն ինտերնետի վերականգնման համար բանակցություններ են սկսել Starlink-ի հետ
Պաղեստինի ազգային իշխանությունը բանակցություններ է վարում «Starlink» արբանյակային ծառայությունների հետ՝ Գազայի հատվածում...
Կրկին կեղծ թղթադրամի շրջանառություն. 2 անձ ձերբակալվել է
Արտաշատի փողոցներից մեկում, մի խանութի դիմաց, Արարատի մարզի պարեկին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից 50 հազար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչով այս ամենը կավարտվի. ԶԼՄ-ի անդրադարձը Գազայում տուժած երեխաներին
Ինչով այս ամենը կավարտվի: The Economist հեղանակավոր պարբերականն այսօր իր առաջին էջին հրապարակել է Իսրայել-Պաղեստին նոր պ...