Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը մտահոգիչ է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Անդրադառնալով հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությանը՝ վարչապետը նշել է.
«Ես ուզում եմ, որ մենք այս խնդրի վրա կենտրոնանանք: Երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ ընդհանրապես անհանդուրժողականությունը շատ կարևոր է: Դրանով դուք մարդկանց կյանքեր եք փրկելու, դրանով դուք մարդկանց առողջությունն եք պահպանելու, դրանով դուք մարդկանց օգնելու եք, որ իրենց և հանրային գույքի նկատմամբ ավելի խնամքով վերաբերվեն: Հասկանալի է՝ մի կողմից մեր երկրում ավտոմեքենաների թիվն է ավելանում, մյուս կողմից՝ ճանապարհների որակը, և ավելի արագընթաց երթևեկության գայթակղությունը մեծանում է: Առկա են նաև հին մեքենաների անվտանգության հետ կապված խնդիրներ: Սրանք նրբություններ են, որոնց երկար տարիներ ուշադրություն չենք դարձրել, բայց հիմա պետք է հասկանանք, որ այդ նրբությունների ճշգրտումից է կախված մեր ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Ընդհանրապես ոստիկանական բուրգը հանրապետությունում ամբողջությամբ փոխվում է»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ոլորտի բարեփոխումներն իրականացվել են բազմաթիվ քննարկումների արդյունքում:
[3ae5cdf064a10ac312159d5b7cba53fc.jpg]
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունն առաջինը ներդրվել է Երևանում` 2021 թվականին։ Հուլիսի 7-ին վերապատրաստված պարեկային 700 ծառայող առաջին անգամ դուրս էր եկել հասարակական անվտանգությունն ապահովելու համար։
[e7848748a3d5a2e76e76b9ef65210754.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Փող ունես իջի կենտրոն կայանի. ազգը ունևորների ու չունևորների եք բաժանում. Մնացական Բիչախչյան
«Լավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ: Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը, իբր կենտրոնը բեռնաթ...
Պաղեստինցիներն ինտերնետի վերականգնման համար բանակցություններ են սկսել Starlink-ի հետ
Պաղեստինի ազգային իշխանությունը բանակցություններ է վարում «Starlink» արբանյակային ծառայությունների հետ՝ Գազայի հատվածում...
Կրկին կեղծ թղթադրամի շրջանառություն. 2 անձ ձերբակալվել է
Արտաշատի փողոցներից մեկում, մի խանութի դիմաց, Արարատի մարզի պարեկին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից 50 հազար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչով այս ամենը կավարտվի. ԶԼՄ-ի անդրադարձը Գազայում տուժած երեխաներին
Ինչով այս ամենը կավարտվի: The Economist հեղանակավոր պարբերականն այսօր իր առաջին էջին հրապարակել է Իսրայել-Պաղեստին նոր պ...