
Մալաթիա–Սեբաստիայի նախկին թաղապետի և պաշտոնյաների դեմ գործը կփակվի՞. «Հրապարակ»

Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանի հետ բերման ենթարկված թաղապետարանի պաշտոնյաներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին գրում է «Հրապարակ»–ը:
«Իշխանական աղբյուրները չեն բացառում, որ պաշտոնյաների ազատմամբ և վնասը հետ վերադարձնելով հարցը կփակվի։ Ըստ տեղեկությունների՝ Բարխուդարյանը եւ ենթակաները բերման էին ենթարկվել գնումների գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով»,– գրում է օրաթերթը:
Նշվում է, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 2-ին բերման էր ենթարկել, ապա ժամեր անց ազատել նրան, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին: Իրավապահները մեկ շաբաթ է՝ լռում են, որեւէ հաղորդագրություն չեն տարածել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: