Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը պահանջում է գնդակահարել մեղադրյալներին

Պեմզաշենի դաժան սպանության զոհ դարձած ընտանիքի հայրը պահանջում է գնդակահարել գործով երկու մեղադրյալին:

Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխայի սպանության գործով առաջին դատական նիստը։ Նախնական դատալսումների փուլում դատախազը միջնորդեց մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի ու Արկադի Բարսեղյանի կալանավրոման ժամկետը երկարացնել եւս երեք ամսով։

 

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված ընտանիքի հայրը, հայտարարեց, որ պետք է ոչ թե կալանավորումը երկարացնել, այլ գնդակահարել. «Երկուսն էլ պետք է գնդակահարվեն, տեղում, ուրիշ հեչ բան, որ էս հարցը վերջանա»։

 

Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 9-ին Պեմզաշենում հայտնաբերվել էին գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը։ 

 

Քաղաքականություն