«Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող». ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:
Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:
Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
Ալիևը բողոքել է Իրանի նախագահին և հայտարարություն արել Հայաստանի վերաբերյալ
Տաշքենդում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը։ Ալիևը Իրանի նախագահի հետ հանդիպմանն աս...
Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանի և Արևմուտքի մտերմիկ հարաբերությունների վերաբերյալ
«Արևմտյան երկրները հաճոյանում են Հայաստանին և ցանկանում են նրա հետ ընկերանալ՝ ընդդեմ Ռուսաստանի»․ Այս մասին հայտարարել է...
Հայտնի է, թե ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը․ մանրամասներ հանդիպումից
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախ...