ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վստահ եմ` վերականգնվելու եմ իմ աշխատանքին». Բրյուսովի պրոռեկտոր

«Ես իմ ազատման հրամանն անվանել եմ իրավաբանության գլուխգործոց։ Ինձ ազատել են աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի հետևյալ դրույթով, թե իբր ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին»,-լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով իրեն աշխատանքից ազատելուն, ասաց Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

 

«Շուրջ 11 տարի տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այս համալսարանում, ընթացքում ստացել եմ նույնիսկ համալսարանի մեդալ, շնորհակալագրեր, և հանկարծ Դավիթ Գյուրջինյանի կողմից պարզվեց, որ ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ 4 հիմնավորում է բերվել, թե ինչու չեմ համապատասխանում։ 2 հիմնավորումը վերաբերում է քրեական գործերին, որոնց մասին խոսել եմ։ Սակայն, ես դեռևս չեմ հարցաքննվել, կարգավիճակ չունեմ, բայց մարդն արդեն խախտում է իմ անմեղության կանխավարկածը, մարդը դատավոր է դարձել և որոշումներ է կայացնում։ Վստահ եմ, որ դատարանում իրենց այդ դրույթները ջախջախվելու են, և ես վերականգնվելու եմ»,-ասաց նա:

 

 

Քաղաքականություն