Ֆրանսիան թույլ չի տվել ՌԴ պատվիրակությանը՝ մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանին
Ֆրանսիան խափանել է ՌԴ պատվիրակության մասնակցությունը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ․
«Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հանդեպ մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված պարտավորությունների չկատարումը համակարգային բնույթ է ստացել։ Վերջին ամիսներին Ռուսաստանի մի շարք ներկայացուցիչների առանց բացատրության թույլ չեն տվել մասնակցել Փարիզում անցկացվող միջազգային միջոցառումներին»,- նշել է դիվանագետը:
Զախարովան ընդգծել է, որ մուտքի արտոնագիրը ժամանակին չտրամադրելու պատճառով հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Տատյանա Դովգալենկոն նույնպես չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը․
«Փարիզի կողմից այդ փաստաթղթի դրույթների խախոումը դիտում ենք որպես կամայականություն՝ հաշվի չառնելով գործող միջազգային իրավական նորմերը։ Կոչ ենք անում գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին վճռականորեն միջամտել իրավիճակին և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի կողմից իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար», - հայտարարել է Զախարովան
Նմանատիպ հոդվածներ
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
Լավրովը խնդրանքով է հանդես եկել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թույլտվություն է խնդրել մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության...
Պետդեպի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքո...
Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում
Հարավային Կորեան հաջորդ տարի նախատեսում է դեսպանություններ բացել ռեկորդային թվով երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Այդ...