«Արցախցի երեխաները, հնարավոր է, դպրոցներում տարբեր խնդիրների առնչվեն». ՄԻՊ-ը մանրամասնում է

ԼՂ–ից բռնի տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է: Այս մասին ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

 

Նա նշեց, որ ներկա իրավիճակում կարևոր է հատկապես արցախցի երեխաներին համապատասխան հոգեբանական աջակցություն ցուցաբերելը, հատկապես հարցը վերաբերում է դպրոցահասակներին։

 

Ըստ Անահիտ Մանասյանի, որ դպրոցներում այսօր շատ տարածված է բուլինգը` հոգեբանական բռնությունը. «Չնայած մեր միջավայրը շատ կարեկից է, ապրումակից, սակայն չի բացառվում, որ արցախցի երեխաները հնարավոր է` ինչ–որ հարցերում տարբերվեն մյուսներից` ունենան այլ խոսելաոճ, մենթալիտետ, մշակութային առանձնահատկություններ, որոնց պատճառով հնարավոր է դպրոցներում առնչվեն տարբեր խնդիրների հետ։ Այդ պատճառով մենք ուշադիր հետևում ենք դպրոցներում նրանց ինտեգրմանը»,-ասաց Անահիտ Մանասյանը։

Քաղաքականություն