
«Ինչ ասեմ այդ անդաստիարակ, անհայրենասեր մարդկանց». Արզաքանցյանը` իր գործարանը թալանածներին

Օրերս համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ թալանել են «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ն, որը պատկանում է
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին:
Այդ օրերին Տիգրան Արզաքանցյանը գտնվել է արտերկրում:
MediaHub-ին Տիգրան Արզաքանցյանն ասել է, որ գողություն անողը «իմացող մարդ» է եղել.
«Չեմ կարող ասել, թե ինչ չափի վնաս է հասցվել ընկերությանը, բայց գողացել են ոսկու հանքանյութը։ Ինձ համար ամենացավալին այն է, որ գողություն անողը հայ է։ Ինչ ասեմ այդ անդաստիարակ, անհայրենասեր մարդկանց։ Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին ու հույս ունեմ, որ կգտնեն գողացած ապրանքները»,-ասել է նա: