Կրակոցն արձակել ճակատին․ Ռամզան Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ուժայիններին կոչ է արել անհապաղ ձերբակալել անկարգություններ հրահրողներին, իսկ եթե մարդը չի արձագանքել երեք նախազգուշական կրակոցներին, ապա «փամփուշտ արձակել նրա ճակատին»: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

 

«Եթե ​​մենք ունենք թեկուզ մեկ հոգի, որը գնում է չարտոնված անկարգությունների,պետք է նրան կալանավորեք, բանտարկեք։ Կամ երեք նախազգուշական կրակոց արձակել օդ ու դրանից հետո, եթե անձը չի ենթարկվում օրենքին, չորրորդ կրակոցն արձակել ճակատին։ Սա իմ հրամանն է»,- ասել է նա ՆԳՆ եւ Ռոսգվարդիայի ներկայացուցիչներին Հանրապետության կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ։  

 

Հիշեցնենք, որ Մախաչկալայում տեղի բնակիչները ներխուժել էին օդանավակայանի թռիչքուղի Թել Ավիվից չվերթի ժամանումից հետո: Նրանք փնտրում էին Իսրայելի ժամանող քաղաքացիներին, ինչպես նաև ստուգում էին տարածքից դուրս եկող մեքենաները: ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի վարչության տվյալներով՝ 83 մարդ ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ։ 


Կադիրովն ավելի վաղ հայտարարե էր, որ «նման սադրանք կանխվել է Չեչնիայում»: 

Քաղաքականություն