
Իրապես վտանգավոր իրավիճակում ենք գտնվում․ Ավինյանը Մետրոպոլիտենի աշխատանքի մասին

Վտանգավոր իրավիճակում ենք, մետրոպոլիտենում միջադեպ է եղել, բարեբախտաբար, զոհեր չունենք։ Այս մասին աել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Ավինյանը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին հարց ուղղեց՝ արդյոք ֆինանսավորման հարցը լուծվել է։
«Նախորդ շաբաթ էլ չեղավ։ Արդեն 6 ամսից ավել է՝ կրկնվում է պրոցեսը»,-պատասխանեց Սեդրակյանը։
Բաբեկն Սեդրակյանն մանրամասնեց․ «Մենք ներկայացրել ենք 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարները, մոտ 400 մլն անվազույգերն են, 200 մլն՝ ռելսը։ Դիտողությունը միայն ֆիննախի կողմից է, ասում են՝ հաշվարկել են 2024 թվականի բյուջեում»։
Ավինյանը նշեց՝ ունեցել ենք միջադեպ Մետրոպոլիտենում, բարեբախտաբար առանց զոհերի։
«Իրապես վտանգավոր իրավիճակում ենք գտնվում և բյուրոկրատական անիսմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում։ Էս ծրագիրը ՀՀ-ում ամենահրատապներից մեկն է»,- ընդգծեց Ավինյանը: