ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ-ի մի քանի հրթիռներ ընկել են Թել Ավիվում և հարակից շրջաններում. ԶԼՄ
ՀԱՄԱՍ-ի մի քանի հրթիռներ ընկել են Թել Ավիվում և հարակից շրջաններում, պնդում են պաղեստինյան հեռուստաալիքները։ Փոխանցում է RT на русском տելեգրամյան ալիքը:
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնք, ըստ երևույթին, եղել են հրթիռների հարվածների հետևանքները: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Իսրայելի կենտրոնական հատվածում ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը մեկ օրում գրոհել է Գազայի հատվածի ավելի քան 450 թիրախի վրա
Իսրայելական զինվորականները մեկ օրում հարձակվել են Գազայի հատվածում 450 արմատական թիրախների վրա։ Այս մասին հայտնում է Ի...
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի հարձակումների արդյունքները` Գազա քաղաքի Թել Էլհուա շրջանում
Այսօր առավոտյան Իսրայելի հարձակումների արդյունքները Գազա քաղաքի Թել Էլհուա շրջանում՝ Ալ-Քուդս հիվանդանոցի մոտ: Տեսանյութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանից հրթիռային հարձակում կանխելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է Լիբանանից հրթիռային հարձակում կանխելու մասին։ Հայտնում է Իսրայելի ՊԲ-ի տել...