Սիրիայի տարածքում իսրայելական ավիահարվածների հետեւանքով ութ սիրիացի զինվոր է զոհվել
Իսրայելի ավիահարվածների արդյունքում Սիրիայի տարածքում 8 սիրիացի զինվոր է զոհվել, եւս 7-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում են
Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
«Այսօր մոտավորապես ժամը 01:45-ին իսրայելական հակառակորդը օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներից՝ հարվածներ հասցնելով Դարաա նահանգի մի շարք ռազմական դիրքերի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր սիրիական բանակի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակումների մասին՝ ի պատասխան Սիրիայից Իսրայել հրթիռակոծությունների։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական բազայից մինչև 2044 թվականը. «Известия»
Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից, պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել. կան տուժածներ
Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է վեց վիրավորի մասին։ Եգիպտական Al...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Գազայի հատվածի բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 5791-ի: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախար...
Հայտնի է իսրայելական ավիահարվածներից զոհված պաղեստինցիների թիվը
Իսրայելական ավիահարվածներից զոհված պաղեստինցիների թիվը հասել է 6 546-ի, նրանցից 2 704-ը՝ երեխաներ, կա 17 ...