Քաղաքը պետք է ազատվի գովազդային աղբից․ Ավինյան
Նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդներ, դա պետք է մինչև հունվարի 1-ը փոխվի, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ գովազների 80%-ը ապամոնտաժվել է հենց տնտեսվարողների կողմից՝ քաղաքապետարանի հորդորով․ «Բոլոր տնտեսվարողներին առաջարկվել է նաև աջակցություն, որպեսզի առկա գովազդն ապամոնտաժելուց հետո, մեր նոր ձևաչափի և ընդունված չափորոշիչների շրջանակներում, խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով կարելի է նորը տեղադրենք»,- ասաց Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ հորդորելով, որ տնտեսվարողները գլխավորապես իրենց ուժերով ապամոնտաժեն դրանք։
Նա հավելեց, որ քաղաքապետարանի նպատակը քաղաքի արտաքին նորմալ տեսքն ապահովելն է։
Քաղաքապետն էլ ասաց, որ մինչև 2024թ․ հունվարի 1-ը պետք է փոխվեն նաև հին գովազդները․ «Այն տնտեսվարողները, որոնք վաղուց ունեին գովազդի թույլտվություններ, պետք է գիտակցեն, որ իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հորդորելով նրանց տեղեկացնել գործընթացի մասին. «Քաղաքը գովազդային աղբից պետք է ազատվի»,- ընդգծեց քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...