ՀԱՄԱՍ-ը նշել է որոշ պատանդների ազատ արձակման պայմանները
ՀԱՄԱՍ-ը նշել է որոշ պատանդների ազատ արձակման պայմանները։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ասել է, որ խմբավորումը պատրաստ է ազատ արձակել Իսրայելում գերի ընկած պատանդներից մի քանիսին, բայց միայն այն պայմանով, որ Իսրայելը դադարեցնի իր ռազմական գործողությունն իսլամիստների դեմ։
«Մենք պատրաստ ենք ազատ արձակել խաղաղ բնակիչներին, սակայն ցանկանում ենք, որ իսրայելական զորքերը դադարեցնեն ագրեսիան»,- ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մոհամմադ Նազալը կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա գերիներին բաժանել է երեք կատեգորիայի՝ քաղաքացիական, զինվորական և վերաբնակիչներ, և ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է քննարկել միայն խաղաղ բնակիչների ազատ արձակումը:
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երկու պատանդների՝ ԱՄՆ քաղաքացիներ Ջուդիթ և Նատալի Ռաանաններին։ Գրոհայինների ռազմական թեւը բացատրել է, որ որոշումը կայացվել է «մարդասիրական նկատառումներով»։ Կատարը միջնորդի դեր է կատարել բանակցություններում։ Հրապարակվել են նաև կադրեր։
Հավելենք, որ ՀԱՄԱՍ-ի պատանդների ցուցակում ընդգրկված անձանց թիվը հասել է 210-ի։ Այս մասին հայտնել է Իսրայելական բանակը և նշել, որ այդ թիվը վերջնական չէ։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...