
«Շահրամանյանն ասաց, որ Արցախի լուծարման փաստաթուղթ չի ստորագրել»․ արցախցի

Արցախի նախագահ Սավել Շահրամանյանն ասաց, որ Արցախի լուծարման փաստաթուղթ չի ստորագրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արցախիներից մեկը, որը մասնակցում էր Շահրամանյանի հետ կանդիպմանը։
Նա նշեց, որ հանդիպումից այդքան էլ գոհ չեն, քանի որ այդպես էլ իրենց հուզող հարցերի պատասխանները չեն ստացել։
Արցախցու խոսքով՝ իրենք բարձրաձայնել են նաև սոցիալական հարցեր։
«Զոհվածի, վիրավորվածների ընտանիքներ կան, որոնք մնալու տեղ չունեն։ Մարդիկ կան, որ դպրոցներում և մանկապարտեզների շենքերում են քնում։ Մեր պահանջն այն է, որ օգնեն այդ մարդկանց տներում տեղավորել»,- նշեց նա։
Մեկ այլ արցախցի էլ հավելեց, որ իրենց հուզող հարցերից մեկն էլ աշխատավարձերն են, որոնց վերաբերյալ դարձյալ հանդիպմանը հստակ պատասխաններ չեն հնչեցվել։
«Շահրամանյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը սառեցրել 1 Արցախի բյուջեն, չի լինում վճարներ անել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացնում վաղ առավոտից՝ բողոքում են Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը տրամադրելը դադարեցնելու որոշման դեմ։