
Իսրայելը Թուրքիայում իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել երկիրը

Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում շտապ լքել երկիրը։ Այս հանձնարարականը տրվել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի կողմից։
«Արտասահմանում իսրայելցիների դեմ ահաբեկչական սպառնալիքների շարունակվող աճի ֆոնին դեպի Թուրքիա ճանապարհորդության նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի: Թուրքիայում գտվնող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը», - նշվում է հայտարարության մեջ:
Այս հայտարարությունը հաջորդել է Թուրքիայում՝ Ստամբուլում, տեղի ժամանակով 23:00-ին Իսրայելի դեսպանության մոտ հավաքվելու կոչին:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը ավիահարվածի համար մեղադրել է իսրայելական բանակին։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է AP–ն, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելը ստուգում է հիվանդանոցին հարվածելու մասին հաղորդումները: Հագարին հավելել է, որ չգիտի՝ արդյոք հիվանդանոցում պայթյունը տեղի է ունեցել իսրայելական բանակի հարվածից, թե ոչ: