
Ինչպես են համաշխարհային առաջնորդներն արձագանքում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին

The Washington Post–ը ներկայացրել է, թե ինչպես են համաշխարհային առաջնորդներն արձագանքում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումներն Իսրայելի վրա՝ որպես անհիմն ահաբեկչական գործողություններ։ Նրանք խոստացել են աջակցել Իսրայելի պաշտպանությանը՝ միաժամանակ ճանաչելով պաղեստինցիների օրինական ձգտումները: Եվրամիությունը նույնպես աջակցություն է հայտնել Իսրայելին և նախաձեռնել է պաղեստինցիներին տրվող ֆինանսական օգնության վերանայում՝ պարզաբանելով, որ անմիջապես չի դադարեցնի վճարումները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է ՀԱՄԱՍ–ին՝ համեմատելով նրա մարտավարությունը ռուսականի հետ և դաշնակիցներին խորհուրդ է տվել աջակցել Իսրայելին։
Աբրահամյան համաձայնագրին մասնակից երկրները՝ Բահրեյնը, Մարոկկոն, Սուդանը, ԱՄԷ-ն և Բահրեյնը դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումները:
️Մարոկկոն խորը մտահոգություն է հայտնել, բայց ձեռնպահ է մնացել բացահայտ դատապարտումից:
Սուդանի արտաքին գործերի նախարարությունը բռնությունը բացատրել է որպես պաղեստինյան հարցի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրության նվազում։
Սաուդյան Արաբիան, թեև Աբրահամյան համաձայնագրի կողմ չէ, կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները, բայց ուղղակիորեն չի դատապարտել ՀԱՄԱՍ–ին:
Հարևաններ. Եգիպտոսը և Հորդանանը, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ, կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և ընդգծել երկու պետությունների լուծման իրենց հանձնառությունը:
️Իրան և Քաթար. Իրանը շնորհավորել է ՀԱՄԱՍ-ին հաջող գործողության կապակցությամբ, իսկ Քաթարը մեղադրել է Իսրայելին բռնության սրման մեջ:
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել, բայց չի դատապարտել ՀԱՄԱՍ–ին՝ քննադատելով Արևմուտքին և ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում խաղաղության մեխանիզմների անտեսման համար
Թուրքիան և Չինաստանը կոչ են արել վերջ տալ բռնությանը: Թուրքիան միջնորդություն է առաջարկել, իսկ Չինաստանն ընդգծել է երկու պետությունների սկզբունքի իրականացման անհրաժեշտությունը։