Հյուսիսկորեացի կանանց առաջին անգամ թույլ է տրվել սովորել մեքենա վարել
Հյուսիսային Կորեայում առաջին անգամ կանայք սկսել են ուսուցում անցնել վարորդական դպրոցներում, հաղորդում է հարավկորեական Daily NK հրատարակությունը՝ հղում անելով երկրի ներսում գտնվող աղբյուրներին: Նախկինում նրանց թույլատրվում էր միայն կարգավորել երթևեկությունը:
Ուսուցումը կազմակերպում է ԿԺԴՀ-ի սոցիալիստ կանանց միությունը, սակայն վարորդական իրավունքներ տրամադրելու պաշտոնական թույլտվություն դեռևս չի տրվել: Քննության սպասման ժամանակը կարող է տևել մինչև 18 ամիս:
Դիտորդները կարծում են, որ սա կարող է վկայել սոցիալական քաղաքականության աստիճանական փոփոխությունների մասին:
Ավելի վաղ՝ Կիմ Չեն Ընի օրոք, վերացվել էին կանանց համար 1996 թվականին սահմանված հեծանիվ վարելու սահմանափակումները:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին․ Իրանի ԱԳՆ
Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...