Տաք օդային հոսանքներն ավելի կակտիվանան․ առաջիկա 10 օրերին անոմալ շոգ կլինի
Մինչև օգոստոսի 9-ը ներառյալ ջերմաստիճանի որևէ փոփոխություն չունենք: Հայաստանը շարունակելու է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքի ալիքի ազդեցության գոտում: Այս մասին ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը։
Նա նշել է, որ ամենաբարձր ջերմաստիճանները կրկին կգրանցվեն Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև +39…+41 աստիճանի: Չի բացառվում, որ առանձին տեղերում կգրանցվի մինչև +42 աստիճան տաքություն:
«Լուրջ ջերմաստիճանի անկում, որը կարող է զովություն բերել՝ առաջիկա 10 օրերին չի կանխատեսվում, որովհետև +36…+37 աստիճանը նույնպես համարվում է բարձր ջերմաստիճան», - տեղեկացրել է Սուրենյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...
Օգոստոսի 5-ը կդառնա ամենակարճ օրերից մեկը
2025 թվականի օգոստոսի 5-ին, ըստ Timeanddate.com-ի, Երկրի պտույտը, որն ընդհանուր առմամբ տևում է 24 ժամ, այդ օրը կլինի անն...
Ոսկու գինն անկում է ապրում
Բորսաներում ոսկու ֆյուչերսների գները մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց նվազել են։Ինչպես հաղորդում է APA-Economics-...
Թուրքիայի հարավում լիճը ցամաքման եզրին է
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Քոնյա քաղաքի Էբեր լիճը ցամաքման եզրին է: Ժամանակին 147 տեսակի թռչունի որսատեղի հանդ...