Հայ սամբիստը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Հայ սամբիստները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ոսկե մեդալ է նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Նա եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ ավելի վաղ 8։0 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի սամբիստին, 4։1 հաշվով` ռուսաստանցի մրցակցին, 8։0 հաշվով` ղազախստանցի մարզիկին։
Պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը եզրափակիչում 3։1 հաշվով պարտվել է FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին ու դարձել արծաթե մեդալակիր։
Նշենք, որ սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Մասնակցում են 26 պետության մարզիկներ։
[0c815890c018ff690e65fd1bb805ccc3.jpg]
[7806c72df6dc9ac30e2500c1a40b79f1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Մարտիրոսյանը սուպերգրոսմայստերների ցուցակում է
Հայկ Մարտիրոսյանը համալրել է հայ սուպերգրոսմայստերների ցուցակը, նա հաղթահարել է 2700 վարկանիշի շեմը։ Այս մասին հայտնում...
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Լատվիա
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին տեղի կունենա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվակա...
Այսօր՝ Լատվիա-Հայաստան. վիճակագրությունը հավասար է
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են հայ երկրպագուները Ռիգայում դիմավորել Հայաստանի հավաքականին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին Ռիգայի օդանավակայանում դիմավորել են հայ երկրպագուները եռագույն դրոշներով։ Տեսանյո...