Մակրոնի եվրոպական զորքերի ստեղծման մոլուցքը Ռուսաստանի դեմ օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է կանխել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը, գրում է AgoraVox ֆրանսիական պորտալը։


«Մակրոնի եվրոպական զորքերի ստեղծման մոլուցքը Ռուսաստանի դեմ օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում, մինչև այն աստիճան, որ սպառնում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խաղաղության վերաբերյալ դիվանագիտական ​​երկխոսությանը։ Մակրոնը պարտադրում է իր մասնակցությունը գործընթացին՝ գործարքը խափանելու համար», - ասվում է հրատարակության մեջ։


Նշենք՝ օգոստոսի 24-ին արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է, որ Մակրոնը կարող է անհարմար զգալ Ռուսաստանի մասին իր կոշտ հայտարարություններից:


Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը, դարձել է ապակայունացնող ուժ և սպառնալիք եվրոպացիների համար: Նա պնդում է, որ մոտ ապագայում չպետք է ակնկալել, որ այն կվերածվի բաց, խաղաղ և ժողովրդավարական պետության՝ արմատավորված խորհրդային ժառանգության պատճառով, որը թույլ չի տալիս մեզ վերադառնալ անցյալ:

Քաղաքականություն